կարևոր
1111 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 10:48

12:00-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ՝ մեկ օրակարգային հարցով

12:00-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ՝ մեկ օրակարգային հարցով

Մայիսի 3-ին Ազգային ժողովում հատուկ նիստում քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը։ Նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ 

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։

Այսինքն մինչեւ 02.05.2021 թվականը Խորհրդարանական խմբակցությունները իրավունք ունեն առաջադրելու վարաչպետի թեկնածուներ։

Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ։ Այսինքն մենք 03.05.2021 թվականին կիմանանք վարչապետի ընտրության կամ ավելի ճիշտ չընտրության օրը եւ ժամը։

Վարչապետ չընտրվելու դեպքում, ինչը խիստ հավանական է, քանի որ առկա է քաղաքական կոնսենսուս, յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդի առաջադրած թեկանծուները։

Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։

«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու այսօրվա ԱԺ նիստին: