կարևոր
1369 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 10:12

Արոնյանը New in chess առցանց մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը

Արոնյանը New in chess առցանց մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը New in chess առցանց մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած մրցաշարում 3-րդ տեղի համար մրցախաղում Արոնյանը մրցեց Ադրբեջանի Շահրիյար Մամեդյարովի հետ և զիջեց 2,5:4,5 հաշվով: Մրցաշարի հաղթողը Մագնուս Կալրսենն է:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում էին 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: