կարևոր
1786 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-03 10:00

Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են պետական սահմանից լրացուցիչ ուժերի դուրսբերումը

Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են պետական սահմանից լրացուցիչ ուժերի դուրսբերումը

Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են պետական սահմանից լրացուցիչ ուժերի դուրսբերումը: Այս մասին հայտնում են Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:

«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և ակտիվների դուրսբերումը պետական սահմանային գծից», - տեղեկացրել է մամուլի ծառայության խոսնակը:

Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանին կայուն է: Անցած գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել:

«Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանության գերատեսչությունների սպաների միացյալ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը՝ ստուգելու այն տարածքները, որտեղ տեղակայված էին լրացուցիչ ուժեր և միջոցներ: Ղրղզստանի Հանրապետության սահմանապահ ստորաբաժանումները ծառայում են ուժեղացված ռեժիմով», - ընդգծել է խոսնակը:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերածվել էր զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվություն են ձեռք բերել զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման մասին, բայց հաջորդ օրը կողմերի միջև փոխհրաձգությունը վերսկսվել է: Մեկ այլ զինադադար է ձեռք բերվել ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինված անձնակազմերը Ղրղզստանի տարածքը լքել են մայիսի 1-ին:

Ըստ պաշտոնական Դուշանբեի՝ առաջինը կրակել են ղրղըզ զինծառայողները, որոնք փորձել են գրավել «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետը։ Այնուամենայնիվ, Ղրղըզական կողմը հակառակն է պնդում: