կարևոր
1777 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-03 09:12

Այսօր մայիսի 3-ն է. 1994 թ. հենց այս օրը տոնվում է որպես Ազատ մամուլի համաշխարհային օր

Այսօր մայիսի 3-ն է. 1994 թ. հենց այս օրը տոնվում է որպես Ազատ մամուլի համաշխարհային օր

Մայիսի 3-ը, տարվա 123-րդ  օրն է։

Տարվա ավարտին մնում է 242 օր։

1994 թվականից սկսած տոնվում է որպես Ազատ մամուլի համաշխարհային օր։

  • 1494 թ. - Քրիստափոր Կուլումբոսը հայտնագործեց Ճամայկա կղզին, անվանելով այն Սանտյագո։
  • 1469 թ. - ծնվել է Նիկոլո Մաքիավելին՝ իտալացի գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ։
  • 1791 թ. - Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։
  • 1937 թ. - Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիցերյան մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։
  • 1999 թ. - Օկլահոմա նահանգի մայրաքաղաք Օկլահոմա Սիթի քաղաքում ավերիչ փոթորկի հետևանքով մահացավ 36 մարդ։ Փոթորկի վնասը կազմեց ավելի քան մեկ միլիարդ դոլար։
  • 2006 թ. - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի՝ վթարի ենթարկվեց ընկնելով ծովը։ Զոհվեց ինքնաթիռում գտնվող 113 մարդ։