կարևոր
1558 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-02 22:01

«Ինտեր»-ը` Իտալիայի չեմպիոն

«Ինտեր»-ը` Իտալիայի չեմպիոն

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը Միլանի «Ինտեր»-ն է:

«Ներաձուրիները» ժամանակից շուտ դարձան երկրի չեմպիոն: Սերիա Ա-ի 34-րդ տուրում «Ատալանտա»-ն, որ ընթանում էր երկրորդ տեղով, մրցեց և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Սասուոլո»-ի հետ:

Այսպիսով «Ինտեր»-ն անհասանելի դարձավ «Ատալանտա»-ի համար միավորների քանակով: «Ինտեր»-ը 82 միավոր ունի և մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ 12 միավորով առաջ է հետնապահներից: 2012 թվականից ի վեր Թուրինի «Յուվենտուս»-ն առաջին անգամ է, որ չի դառնում Իտալիայի չեմպիոն: