կարևոր
763 դիտում, 3 ամիս առաջ - 2021-05-02 19:46

Արայի՛կ Հարությունյան, պահանջում ենք պարզաբանում. Դավիթ Ղահրամանյան

Արայի՛կ Հարությունյան, պահանջում ենք պարզաբանում. Դավիթ Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արայի՛կ Հարությունյան, որ ասում էի՝ վստահ չեմ, թե կկարողանամ երեխայիս ձեռքից բռնեմ ու հանգիստ քայլեմ Ստեփանակերտում, այ սրա մասին էի ասում։
Պահանջում ենք պարզաբանում։

Հասկացանք, որ թեժ շինարարական աշխատանքներով եք խառը, բայց դա չի ապահովում մեր անվտանգությունը»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է․

«Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ գոյություն ունի ադրբեջանա-թուրքնիկոլական շատ պարզ համաձայնություն։ Մարդիկ արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։

Կարճ ասած՝

1) Պետք է ամեն ինչ անել, որ թուրքնիկոլը հնարավորինս քիչ քվե ստանա։

2) Պետք է ամեն ինչ անել, որ հնարավորինս սահմանափակվեն ընտրությունները կեղծելու՝ թուրքնիկոլի հնարավորությունները։

3) Պետք է գիտակցել, որ ցանկացած թուրքնիկոլական թշնամի է։ Պետք է ձերբազատվել թուրքնիկոլականների նկատմամբ որևէ խղճահարությունից»։ 

Ավելի վաղ ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Սահիդովը Թվիթերում գրել էր, որ հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ կլինի Ադրբեջանի վերահսկողության ներքո` կամ խաղաղ եղանակով, կամ ուժի կիրառման միջոցով: