կարևոր
1576 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-02 14:35

Որոշել եմ հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից, դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով. Նարինե Դիլբարյան

Որոշել եմ հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից, դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով. Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ որոշում է կայացրել հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից:

«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են:

Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված»:

Հիշեցնենք, որ Նարինե Դիլբարյանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ էր ընտրվել 2019թ.-ին: