կարևոր
1573 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-02 11:10

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք․ 11 մարդ մահացել է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք․ 11 մարդ մահացել է

Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216863 դեպք, որոնցից 199755-ն` առողջացած, 4139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 991027 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2941 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 640 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1024 է: