կարևոր
1345 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-01 23:57

Սրանք անգամ ռեպրեսիա իրականացնելու կարողություն չունեն. Երվանդ Վարոսյան

Սրանք անգամ ռեպրեսիա իրականացնելու կարողություն չունեն. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գ​րել է.

«Ռոբերտ Քոչարյանին հետապնդելու քրեական գործով (որն, արդեն բոլորդ եք հասկացել, որ իրականում մարտի 1-ի հետ առնչություն չունի), Սահմանադրական դատարանի կողմից կայացված հայտնի որոշումից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը հարցազրույց է տվել, որի ընթացքում գնահատական է տվել այդ որոշմանը, ինչպես նաև իր կողմից ժամանակին ՍԴ դիմելու մասին կայացված որոշմանը, քրեական օրենսգրքի որևէ նորմի վերացման դեպքում մեղադրանքը փոփոխելու դատավարական ինստիտուտին։

Լրագրողի հարցին, թե հիմա ինչ ընթացք պիտի ստանա քրեական գործը, Դ.Գրիգորյանը արձագանքել է. «Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին»։

Ու այս հարցազրույցի պատճառով արդարադատության արդարագույն նախարարության ղեկավար Ռուստամը որոշել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այն պատճառաբանությամբ, թե Դավիթ Գրիգորյանը կարծիք է հայտնել Աննա Դանիբեկյանի վարույթում քննվող գործի վերավերաբերյալ

Գիտե՞ք, թե որն է այս պսևդո ռեպրեսանտների միակ դրական կողմը։ Այն, որ սրանք անգամ ռեպրեսիա իրականացնելու կարողություն չունեն»: