կարևոր
1588 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-01 20:02

Միացյալ նահանգներն ու ՆԱՏՕ-ն մայիսի 1-ից Աֆղանստանից դուրս են բերում այնտեղ տեղակայած խաղաղապահ զորամիավորումները

Միացյալ նահանգներն ու ՆԱՏՕ-ն մայիսի 1-ից Աֆղանստանից դուրս են բերում այնտեղ տեղակայած խաղաղապահ զորամիավորումները

Միացյալ նահանգներն ու ՆԱՏՕ-ն մայիսի 1-ից Աֆղանստանից դուրս են բերում այնտեղ տեղակայած խաղաղապահ զորամիավորումները:

Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 11-ն Աֆղանստանում գտնվող մոտ 3.5 ԱՄՆ-ի ու մոտ 7 հազար ՆԱՏՕ-ի զինծառայողները պետք է լքեն այդ երկրի տարածքը, ու դրանով պետք է ավարտվի Աֆղանստանում օտարերկրյա զինուժի գրեթե 2 տասնամյակ տեւած տեղակայումը:

Զորամիավորումների հեռացումը, սակայն, պատերազմից ավերված երկրում քաոսային վիճակ եւ անորոշություն է ստեղծում: Աֆղանստանում հակամարտող խմբավորումների միջեւ դեռ չկա խաղաղություն հաստատելու համաձայնություն, ամեն օր տեղի են ունենում արյունալի գրոհներ, որոնց հետեւանքով խաղաղ բնակիչներ են սպանվում: