Փարիզում՝ մայիսմեկյան ցույցի ժամանակ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Երթի մասնակիցները սկսել են քարեր նետել անվտանգության աշխատակիցների վրա, որոնք էլ այդ ամենին պատասխանել են՝ արցունքաբեր գազ բաց թողնելով: Իրավապահները փորձել են հետ մղել ամբոխին, ինչի հետևանքով սկսվել են բախումներ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անկարգությունները հանդարտվել են, երթը շարունակել է իր ընթացքը։ Բերման է ենթարկել 34 քաղաքացի։
Բողոքի ակցիային մասնակցել են պրոֆմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների անդամներ, ինչպես նաև «Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցներ:
2018 թվականի նոյեմբերի 17-ից «Դեղին բաճկոնավորները» Ֆրանսիայում բողոքի ակցիաներ էին կազմակերպում գրեթե ամեն շաբաթ: Սկզբում ցույցերն անցկացվում էին վառելիքի գնաճի դեմ պայքարելու նպատակով, իսկ հետո պահանջների ցանկն ընդլայնվել է: Ավանդական դարձած բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով:
Ըստ Աշխատանքի համընդհանուր համադաշնության տվյալների՝ Ֆրանսիայում գրեթե 300 բողոքի ակցիա է նախատեսվում: Ֆրանսիայի իշխանությունների գնահատմամբ՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցելու է մոտավորապես 100 հազար մարդ: