կարևոր
799 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-05-01 17:55

Ադրբեջանը չի մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ Հայաստանը համաձայնություն չի տվել. Մհեր Գրիգորյան

Ադրբեջանը չի մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ Հայաստանը համաձայնություն չի տվել. Մհեր Գրիգորյան

Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել, քանի որ Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը։ Այս մասին հայտնել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցում կոնսենսուս չի եղել»- ասել է նա։