24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների հետ:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համայն հայության ներուժի կենտրոնացմամբ նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված նախաձեռնությունների իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:
Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: