Կայացել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ ֆեյսբուքյան էջում:
«Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանի հիշատակը:
Նիստի ընթացքում քննարկվել են կառույցի ծրագրային խնդիրներին և մոտեցումներին առնչվող հարցեր, որոշվել են առաջիկա անելիքները»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ղարամյանը: