կարևոր
1495 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-01 09:44

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արշավիր Ղարամյանը

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արշավիր Ղարամյանը

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ղարամյանը:

««Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանի ու Արցախի ողջ տարածքում՝ ուղեցույց ունենալով ինչպես կառույցի առջև ծառացած խնդիրների լուծումը, այնպես էլ այն ներկայացնող կազմի շահերի պաշտպանությանը։

Արցախյան հատվածում կազմակերպության աշխատանքները կոորդինացնում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը»,- գրել է Ղարամյանը։

Նշենք, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ հիմնադրվել է 15․04․2021 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանի, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Խաչատուրի Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանի կողմից։ Կազմակերպությունը գործում է երկրի ողջ տարածքում: