09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
«Հրապարակ» թերթը գրում է.
««Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում և արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։
Պարզվում է՝ արբիտրաժ դիմելու հիմքերը բավականին թույլ են եղել, և միայն վերջերս են հայթայթել գաղտնի փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան հաղթելու։ Բայց զավեշտն այն է, որ փաստաթղթերը տրամադրել է նույն անձը, ով նրանց դուրս էր մղել Երևանից՝ Հայկ Մարությանը։ Այդ փաստաթղթերը վերաբերում են կառավարության գործունեությանը, և կատարվածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։ Սա Մարության-Փաշինյան հակասությունների հերթական դրսևորումն է։ Տեղեկատվությունը «Սանիթեքին» տրամադրվել է արտասահմանում՝ միջնորդի միջոցով, հունվարին։
Մենք կապվեցինք «Սանիթեքի» սեփականատեր Նիկոլաս Թավիլի հետ, ով, լսելով հարցը, ծիծաղեց․ «Առանց մեկնաբանությունների: Միակ բանը, որ կասեմ, այն է, որ մենք ունենք բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր, որոնք կներկայացվեն միմիայն արբիտրաժային դատարանում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։