կարևոր
1873 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-01 09:05

Այսօր մայիսի 1-ն է. 1707 թ. հենց այս օրը Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան

Այսօր մայիսի 1-ն է. 1707 թ. հենց այս օրը Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան

Մայիսի 1, տարվա 121-րդ (նահանջ տարիներին՝ 122-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 244 օր։

  • 1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան
  • 1753 - հրապարակվում է Կարլ Լինեյի «Բույսերի տեսակները» աշխատությունը
  • 1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը
  • 1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ
  • 1884 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա
  • 1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ
  • 1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը
  • 1945 - Բեռլինում Ռայխստագի վրա բարձրացվում է սովետական դրոշը
  • 1946 - Եկատերինբուրգում բացվել է Դմիտրի Նարկիսովիչ Մամին-Սիբիրյակին նվիրված թանգարան
  • 1948 - ստեղծվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը
  • 1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը
  • 2004 - Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Կիպրոսը, Հունգարիան, Մալթան, Չեխիան, Սլովակիան և Սլովենիան մտնում են Եվրամիության կազմի մեջ
  • 2011 - Բարաք Օբաման հայտարարում է Ուսամա բեն Լադենի սպանության մասին