Կայացել է ՖԻՖԱ աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։
Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։