կարևոր
1876 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-30 21:54

Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 30-ին իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը։ Ստորաբաժանումների ղեկավարները հրահանգավորել են մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների  վերաբերյալ։