կարևոր
3001 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-30 19:41

Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական․ Արման Թաթոյան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
ՄԻՊ Արման Թաթոյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2020-ի տարեկան հաղորդումն ու զեկույցը: Խոսելով սահմանային իրավիճակից, ասել է, որ Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական: Պետք է միջազգային հանրությանը ճշգրիտ ցույց տալ, որ Ադրբեջանը գնում է Օսմանյան կայսրության հետքերով՝ փորձելով ոչնչացնել հայությանն ու նրա մշակութային ժառանգությունը:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։