կարևոր
1264 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-30 18:25

ՀՀ և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

ՀՀ և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր: