կարևոր
1042 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-30 16:50

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 8 վթար. 1 մարդ մահացել է, 12-ը՝ ստացել վնասվածքներ

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 8 վթար. 1 մարդ մահացել է, 12-ը՝ ստացել վնասվածքներ

Ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման, ընտանեկան բռնության և ծեծի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և փաստաթղթեր կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: