29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ֆրանսիայում գրանցել են կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպքեր: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք վարակվածներին հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Բուշ-դյու-Ռոն եւ Լո-ի-Գարոնա դեպարտամենտներում: Երեքն էլ վերադարձել են Հնդկաստան ուղեւորությունից:
Հնդկական շտամ են հայտնաբերել եվրոպական եւս վեց երկրում: Անցած շաբաթ Ֆրանսիան խստացրել է հսկողությունը Հնդկաստանից եւ ուրիշ երկրներից ժամանողների համար, որտեղ հայտնաբերվել է հնդկական շտամը:
Հիվանդացության մակարդակը Ֆրանսիայում նվազել է երրորդ լոքդաունը սահմանելուց հետո, բայց առանձին շրջաններում այն դեռեւս բարձր է մնում: