Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքները շարունակվում են, երկու հրշեջ ծխահարվել է: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են: Ծուխը թունելում է, փակ տարածքում: Խնդիրը կայանում է նրանում, որ ծուխը դանդաղ է ցրվելու: Այժմ այնտեղ աշխատում է 6 մարտական հաշվարկ»,-նշել է Բաղդասարյանը և հավելել, որ նրանց արդեն իսկ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվում է նորմալ:
Հիշեցնեն, որ ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոնը սնուցող հոսանքալարերը։