16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական CoronaVac պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ներկրվելու է 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու համար: