կարևոր
1165 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-30 13:49

Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը. ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին

Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը. ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին

Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՄԻՊ-ի հայտարարությունն ինչ ուղերձ էր տալիս քաղաքացիներին:

«Այդ պահին բոլորիս հայացքն ուղղված էր առաջնագիծ, և քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշպանության գլխավոր վայրը առաջնագիծն էր և ռեսուրսները թիկունքից ուղղվում էին այնտեղ»:

Արման Թաթոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին, երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին,  դրան հետևող իրադարձությունների առումով ՄԻՊ–ը դատապարտել է բռնությունը: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը պետության վերահսկումն է:

«Այո՛, պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ մեկ չէր սպասում այդ հայտարարությունը, և պետությունը պարտավոր էր կանխատեսել: Պետությունը իրավունք չունի արդարանալ այն իրավիճակով, որ ռեսուսրների սահմանափակ լինելու պատճառով վերուղղել է այս ուղղությամբ և ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել, քանի որ պետությունը պարտավոր էր կանխատեսել»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել, նշելով՝ պետությունը պարտավոր էր կանխատեսել նման հնարավոր զարգացումներ՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների ավարտի հետ կապված անսպասելի զարգացումները տեղի ունեցան հանրությանն այդ զարգացումներին պատշաճ ձևով չնախապատրաստելու պայմաններում: