կարևոր
1639 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-30 11:11

Որոշել եմ ցուցաբերել սկզբունքային հետևողականություն. Էդգար Ղազարյանի հայցն ընդդեմ քննիչի գործողությունների այսօր կքննվի դատարանում

Որոշել եմ ցուցաբերել սկզբունքային հետևողականություն. Էդգար Ղազարյանի հայցն ընդդեմ քննիչի գործողությունների այսօր կքննվի դատարանում

2021 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 15․00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք․Երևան, Նոր-Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան փողոց 20,), դատական նիստերի թիվ 3-րդ դահլիճում դատավոր Ա․Մելիքսեթյանի նախագահության քննվելու է իմ կողմից ներկայացված հայցադիմումը «ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա․Մաիլյանի 2021 թվականի փետրվարի 22-ի քրեական գործ հարուցելը մերժելու և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի 2021 թվականի մարտի 15-ի «Բողոքը քննարկելու և քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը հաստատելու մասին» որոշումների դեմ» բողոքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Այն վերաբերում է 2021 թվականի հունվարի 28-ին Ոստիկանության կողմից ինձ ապօրինի բերման ենթարկելու և այդ կապակցությամբ Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների ապօրինությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելուն, որի հարցում ես որոշել եմ ցուցաբերել սկզբունքային հետևողականություն։

Հետաքրքրվող լրագրողներին և իրավապաշտպաններին հրավիրում եմ մասնակցել դատական նիստին և լուսաբանել։ Կարծում եմ այդ գործով հնարավոր է իրավական գնահատական տալ այլ դեպքերում Ոստիկանության գործողությունների իրավաչափությանը նույնպես»,-գրել է Ղազարյանը։