կարևոր
1669 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-30 10:43

Մանկական երկաթուղու թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում

Մանկական երկաթուղու թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում

Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:

«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել պատճառը: