կարևոր
1447 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-30 10:28

Հիշատակի տուրք՝ 30 տարի առաջ, «կոլցո» օպերացիայի ժամանակ նահատակված Հայոց անմահ նվիրյալներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր տեղի կունենա հիշատակի տուրք՝ 30 տարի առաջ, «կոլցո» օպերացիայի ժամանակ նահատակված Հայոց անմահ նվիրյալներին: Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է Արմեն Մուշեղյանը:

«Սիրելի ընկերներ, գաղափարակից ու մարտական ընկերներ, հայրենակից-ազգակիցներ.

Վաղը՝ Ապրիլի 30-ին լրանում Գետաշենի ու Մարտունաշենի անկման 30 տարին ուր 1991թ «Կոլցո» օպերացիայի ժամանակ զոհվեցին Հայրենքի Անմոռաց ու ԱՆՄԱՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ՝ ՀՀ Ազգային Հերոս՝ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԸ, Մտավորական-ազատամարտիկ՝ ՍԻՄՈՆ ԱՉՒՔԳՅՈԶՅԱՆԸ, ուսանող-ազատամարտիկ՝ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ՀՐԱՉ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ /Զարզանդ/ և ՎԱԼԵՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԸ։

Այդ կապակցությամբ վաղը՝ ապրիլի 30-ին կազմակերպվում է այցելություններ, մեր Հերոս Նվիրյալների շիրիմներին.

ժամը՝ 12-ին Զեյթունի գերեզմանատուն, ուր հողարկավորված է ՍԻՄՈՆ ԱՉԻՔԳՅՈԶՅԱՆԸ,

իսկ ժամը 14-ին հանդիպում ենք Արթուր Կարապետյանի անվան զբոսայգիում՝ ծաղիկներ դնելու հերոս նվիրյալի հուշարձանին, /Շենգավիթ թաղամաս/ այնուհետև կմեկնենք Եռաբլուր Պանթեոն։

ՓԱՌՔ մեր ՆՎԻՐՅԱԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»։