կարևոր
2155 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-30 09:51

Տիգրան Ավինյանի վարչապետ դառնալու մասին հարցը հանկարծակիի բերեց Նիկոլ Փաշինյանին

Տիգրան Ավինյանի վարչապետ դառնալու մասին հարցը հանկարծակիի բերեց Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ եղել են, կան եւ կլինեն լավը։ Նման հայտարարություն է արել  Փաշինյանը` գնահատելով երկկողմ հարաբերությունների հեռանկարները Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

Քաղաքական գործիչը չի մեկնաբանել կառավարության ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու շանսերը:

«Գլխավորն այն է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները օրինականության և իրենց կամքի ազատ արտահայտման պայմաններում կարողանան ընտրել նոր խորհրդարան», - շեշտել է նա «Իզվեստիա» -ի թղթակցին տված հարցազրույցում:

Ռուս լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում Տիգրան Ավինյանի` ընտրություններում առաջադրվելու մասին, ինչը հանկարծակիի է բերել Նիկոլ Փաշինյանին.

«Ներեցեք, բայց Տիգրան Ավինյանը իմ տեղակալն է և իմ քաղաքական համախոհը։ Ես կարծում եմ, որ մենք միասին կգնանք ընտրությունների, եւ մենք տարաձայնություններ չենք ունենա», - շփոթվել է Փաշինյանը։