կարևոր
2404 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-29 22:47

Ասֆալտ հարթեցնող մեքենան ընկել է երեք մետր բարձրությունից․ վարորդը տեղում մահացել է

Ասֆալտ հարթեցնող մեքենան ընկել է երեք մետր բարձրությունից․ վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 29-ին՝ ժամը 19:22-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից (3 մետր բարձրություն) շրջվել և հայտնվել է հին ավտոճանապարհի վրա․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դուրս են բերել Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: