կարևոր
1354 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-29 19:58

 Ճապոնիայի որոշ քաղաքներ որոշել են հրաժարվել նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքներից

 Ճապոնիայի որոշ քաղաքներ որոշել են հրաժարվել նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքներից

 Ճապոնիայի որոշ քաղաքներ, որտեղ արտասահմանցի մարզիկները պատրաստվում էին անցկացնել  նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքներ, համաճարակի պատճառով որոշել են հրաժարվել:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Իշխանությունները կարծում են, որ այլ երկրների  հավաքականների անվտանգության ապահովելը  չափազանց թանկ կնստի տեղական  բյուջեի վրա:

Արևմտյան Օկուիձումո քաղաքը 5 միլիոն դոլար է ծախսել Հնդկաստանի հոկեյի հավաքականին հյուրընկալելու համար: Այդքանից հետո  չեղյալ է հայտարարել պլանավորած այցը: 

Միայն Ճապոնիայում չէ,  որ փոխում են ծրագրերը: Արտերկրյա որոշ թիմեր նույնպես հրաժարվում են նախաօլիմպիական հավաքներ անցկացնել ծագող արևի երկրում: Այդպիսիք են  Ավստրալիայի լողի, Կանադայի սեղանի թենիսի   և այլ թիմեր:

Հարցման արդյունքներով  ճապոնացիների 70% -ը ցանկանում է, որ Տոկիոյի խաղերը չեղարկվեն կամ հետաձգվեն: