կարևոր
1945 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-29 17:36

Սերգեյ Լավրովը մայիսին կայցելի Երևան, այնուհետև՝ Բաքու

Սերգեյ Լավրովը մայիսին կայցելի Երևան, այնուհետև՝ Բաքու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կմեկնի Երևան, այնուհետև՝ Բաքու: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, բանակցություններ են սպասվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ: Շփումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային ասպարեզում:

Զախարովան նաեւ ասել է, որ առաջնային ուշադրություն կդարձվի Արցախի վերաբերյալ հայտարարություններին: