Իտարբերություն ծանուցման՝ մեզ փորձեցին հարցաքննության ներգրավել որպես վկա: Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից դուրս գալուց հետո։
«Ակնհայտ է, որ փորձում են հարցաքննել այն դեպքերի հետ կապված, որոնք տեղի են ունեցել դատախազության դիմաց, գնահատել եմ, որ դա քրեական հետապնդման քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդում է և օգտվելով սահմանադրական՝ ինձ ընձեռված հնարավորությունից՝ լռելու իրավունքից, հրաժարվել եմ ցուցմունք տալուց»,-ասաց նա:
Ըստ Արծվիկ Մինասյանի գնահատականի այս գործը հեռանկար չի կարող ունենալ, որովհետև այնքան արհեստական է, այնքան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի իր մեջ, որ ոչ միայն ապագա չունի, այլև այս գործը պետք է գլխի վրա շուռ գա, և մեղադրանքներ պետք է առաջադրվեն այն պետական պաշտոնյաներին, ովքեր իրենց անգործությամբ, հանցավոր անփութությամբ, հանցավոր անտարբերությամբ ստեղծել են այս վիճակը երկրում։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի առջև ի պաշտպանություն սյունեցիների տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում քննվող գործով Երեւան քաղաքի քննչական վարչություն էին հրավիրվել ՀՅԴ֊ականներ Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Գերասիմ Վարդանյանը: