կարևոր
2599 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-29 12:55

Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից մեկի հրապարակումից մի քանի ամիս անց այն դեռեւս չի հաստատվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԹՊատերազմի ընթացքում ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, առանց փաստական հիմքերի հայտարարել է դավաճանության, սաբոտաժի մասին, անգամ նշել, որ դիրքերը թողնելու կազմակերպված գործողություններ են եղել, սակայն հետագայում դրանք չեն ապացուցվել։ Քննչական կոմիտեից մեր հարցմանը պատասխանել են, որ դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Փաշինյանի հնչեցրած տեղեկության փաստով հարուցված քրեական գործով որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ Հանրայինի եթերում Փաշինյանը պատերազմի պարտության պատճառներից մեկը համարել էր կառավարությունում հանդիպմանը կամավորներից մեկի հայտնած տեղեկությունը, թե պահեստներում զենք եղել է, բայց իրենց հրաժարվել են տալ։

Փաշինյանը հայտարարել էր, որ տրվել է կոնկրետ անձի անուն, բայց մի քանի ամսվա քննչական գործողույթունների արդյունքում, համաձայն քննչական կոմիտեի պարզաբանման, նման հանցանք կատարած որեւէ անձ կամ դեպք չի հայտնաբերվել։ Միայն մեր հարցումներից հետո քրեական գործը հարուցվել է, սակայն դատելով Քննչական կոմիտեի պարզաբանումից, որեւիցե փաստական տվյալ այս հայտարարության առիթով չի հայտնաբերվել։