կարևոր
1951 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-29 10:51

Կազանում պարզ կդառնա ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ Հաայստանի իշխանության դիրքորոշումը

Կազանում պարզ կդառնա ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ Հաայստանի իշխանության դիրքորոշումը

Ապրիլի 29-ից Կազանում իր աշխատանքներ է սկսում Եվրասիական միջկառավարական խորհուրդը: Երկօրյա նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը:

Ինչպես հաղորդում Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տիեզերական և երկրատեղեկատվական ապրանքների և ծառայությունների արտադրության ու տրամադրման ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի իրականացումը՝ Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա» և տիեզերական ծառայությունների ոլորտում Միության երկրների համագործակցության հեռանկարները: 

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից մի քանիսը քննարկում է նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համաձայնությունը: Սակայն երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտնել էր, որ փոխհամաձայնություն չկա Ադրբեջանին որեւէ կարգավիճակով նշված միջոցառմանը հրավիրելու հարցում: Իսկ ապրիլի 16-ին Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Երևանը կարող է արգելափակել նիստին Բաքվի ներկայացուցիչների մասնակցությունը, եթե չտրվեն որոշ հարցերի պատասխաններ։