Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ապրիլի 29-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +23 աստիճան տաքություն։