Ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Պետքարտուղար Բլինքենը և Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր:
Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Արցախյան հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից: