Ֆրանսիական հայաշատ Վալանս քաղաքի ղեկավար Նիկոլա Դարագոնը աշխատանքից ազատել է Վալանսի ավագանու միակ թուրք աշխատակցին՝ Յասին Յըլդըրմին, որը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ֆեյսբուքում «լայք» է դրել Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնող բովանդակությամբ հրապարակմանը:
ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ իրենք են դիմել քաղաքապետին և մատնանշել, որ թուրք աշխատակիցը չի հարգել Ֆրանսիայի Հանրապետության օրենքը, որով պաշտոնական Փարիզը ճանաչել է 1915-ի կատարվածը որպես հայերի դեմ իրականացված ցեղասպանություն: