կարևոր
679 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-04-28 21:20

Ինչո՞ւ է իշխանությունը խստացնում ընտրախախտումների պատժաչափերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն՝ ընդդմիության բացակայության պայմաններում, ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է խստացնել վարչական ու քրեական պատժաչափերը տարատեսակ ընտրախախտումների դեպքում:

Իշխանականները պնդում են, որ սրանով ձգտում են բացառել ընտրական հնարավոր հանցագործությունները, իսկ ոչ իշխանական թեւից մտահոգություն են հնչեցնում, որ սա կարող է մահակ դառնալ իշխանության համար ոչ ցանկալի շրջանակների նկատմամբ:

Թեման մանրամասնում է՝ Հայկ Սահակյանը: