«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը դատական հայցով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից պահանջում է հերքում և ներողություն։ Այս մասին հայտնում են Վահե Հակոբյանի փաստաբանները։
«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ այսօր ներկայացվել է քաղաքացիական հայց՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Այսօր՝ Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ, Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր։
Վահե Հակոբյանի փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան
Ժիրայր Ղարագյոզյան
Հասմիկ Մելիքսեթյան»