կարևոր
583 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-04-28 20:17

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին գյուղացին ոռոգման ջրի խնդիր ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին գյուղացին ոռոգման ջրի խնդիր ունի:

Նոյակերտցիները բողոքում են՝ դաշտերը մնացել են առանց ջրի:

Խնդիրն այն է, որ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի շրջանակում գյուղում պետք է կատարվեր ոռոգման ցանցերի նորոգման աշխատանք, սակայն, գյուղացիների խոսքով, այն նորմալ չի արվել: Ըստ իրենց՝ տեղադրվել են ավելի փոքր բետոնյա խողովակներ, որի պատճառով ջուրը բոլորին չի հասնում եւ այն ինչ ցանել են՝ չորանում է: Իսկ շատերի դեպքում ապրուստի միակ միջոցն այստեղ հենց գյուղատնտեսությունն է:

Ու՞մ են մեղավոր համարում գյուղացիները, ինչ աշխատանքներ է տարվում համայնքապետի կողմից՝ մանրամասնում է Ալինա Սիմոնյանը: