կարևոր
1606 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-28 17:25

Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով:  Ավանեսյանը պատվաստումը ստացավ լրատվամիջոցների ներկայությամբ՝ դրանից առաջ անցնելով անհրաժեշտ զննում: Դրանից հետո Ավինյանն ու Ավանեսյանը զրուցեցին լրագրողների հետ: Բացված մեկ սրվակով կարող է պատվաստվել 10 անձ: 

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: Սակայն օրեր առաջ փոփոխությամբ սահմանվել է, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: