1945 թ. ապրիլի 28-ին գնդակահարեցին նախկին լրագրող, Իտալիայի երբեմնի քաղաքական առաջնորդ ու վարչապետ, Ազգային ֆաշիստական կուսակցության հիմնադիր Բենիտո Մուսոլինիին։
1945 թվականի ապրիլի 28-ին Բենիտո Մուսոլինիին և նրա սիրուհուն` Կլարա Պետաչիին գնդակահարեցին ու ապա` դաժանորեն խոշտանգեցին նրանց մարմինները։
Տեղեկանալով Գերմանիայի պարտության մասին, Մուսոլինին մի փոքրիկ խմբով որոշեց փախչել Իտալիայից և թաքնվել Շվեյցարիայում։ Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը փախչողների այս խումբը միացավ 200 հոգանոց գերմանացիների ջոկատին, որոնք նույնպես պատրաստվում էին սահմանն անցնել։ Հենց այստեղ նրանց միացավ նաև Մուսոլինիի վերջին սիրուհին` Կլարա Պետաչին։ Ապրիլի 28-ին, ժամը` 16 անց 10 րոպեին Մեցեգրա գյուղի ծայրամասում գնդակահարեցին նրանց։ Մեռած դուչեի, նրա սիրուհու և ևս վեց նացիստ-իտալացիների դիակները բերեցին Միլան և գլխիվայր կախեցին Միլանի Լորետտո հրապարակում։ Այսպիսով, իտալացիները ատելություն հայտնեցին մի մարդու, որը մարդկանց համար խորը արհամարհանքով կյանք ունեցավ:
Մայիսի 1-ին Մուսոլինիի, նրա սիրուհու ու մյուս վեց նացիստների մարմինները որպես անհայտներ թաղեցին Մուզոկո գերեզմանոցի` աղքատների համար նախատեսված հատվածում։