կարևոր
2527 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-28 15:31

Սա քաղաքական հետապնդում է, իսկ Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ՝ Հայկ Հեքիմյանի տեսքով. Արծվիկ Մինասյան

Սա քաղաքական հետապնդում է, իսկ Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ՝ Հայկ Հեքիմյանի տեսքով. Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ՝ Հայկ Հեքիմյանի տեսքով, իսկ դատավորի և դատարանի նախագահի նման պահվածքն ակնհայտորեն վկայում են՝ կատարվում է քաղաքական պատվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայկ Հեքիմյանի կալանավորմանը:

«Երբ ծանոթանում ես որոշմանը, հասկանում ես՝ դա իրավական պետության ծաղր է: Հիմքերը կալանավորման ոչ միայն իրականությունից դուրս են, այլ նաև ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մենք գործ ունեք քաղաքական հստակ պատվերներ կատարելու վիճակի հետ: Այդպիսի որոշումները չեն կարող երկար կյանք ունենալ, չեն կարող սահմանափակել պայքարը, որը որդեգրել է «Հանուն հայրենիքի փրկության» շարժումը, իսկ այն անձինք, որոնք կատարում են այս իշխանությունների պատվերը, նրանք բոլորը նույնպես դատապարտվելու են արդար դատարանների և դատավորների կողմից»,- նշել է Մինասյանը: