կարևոր
2395 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-28 15:25

Ռոբերտ Քոչարյանն անպայման կհաղթի ու կկառուցի ձեր կողմից հիմնովին փլած մեր Հայրենիքը. Միհրդատ Մադաթյան

Ռոբերտ Քոչարյանն անպայման կհաղթի ու կկառուցի ձեր կողմից հիմնովին փլած մեր Հայրենիքը. Միհրդատ Մադաթյան

«Հնուց եկած մի իմաստուն խոսք կա՝ «Այդ մարդու վրա քարեր մի նետեք, նա կհավաքի այդ քարերը ու դրանցով իր տունը կկառուցի»։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանը գրում է նախատեսվող աչտահերթ ընտրություններում գործող իշխանության գործելաոճի մասին:

«Այսօրվա իշխանությունները խախտելով բոլոր օրենքներն ու կանոնները անցել են կեղտոտ «ընտրարշավի», ընդ որում օգտագործելով իրենց ռեսուրսում եղած ամբողջ կեղտոտ արսենալը։ «Ինձ ասեցին որ աշխատանքից կազատեն եթե չընտրեմ Քոչարյանին»-ից սկսած, ստյոպասաֆարյանների ու անդրանիկքոչարյանների վնգստոցով վերջացրած։

Ես մի հարց ունեմ բոլորիդ պարոնայք։ Դուք պնդում եք, որ լեգիտիմ եք... Դուք պնդում եք, որ ժողովրդի իշխանություն եք (չնայած ես համարում եմ, որ Հայ ժողովուրդն այդքան ստոր չի)... Դուք պնդում եք, որ ձայների մեծամասնությունը Ձերն է, ու հաղթելու եք ընտարշավում... Դուք պնդում եք, թե Քոչարյանը ձայներ չունի... Այդ դեպքում ինչու՞ եք խախտում ընտրական օրենսգիրքը, ՀՀ սահմանադրությունը և պատվի կոդեքսը ու ապօրինի ու անբարո պայքար մղում։

Վախենու՞մ եք... Գիտեք որ պարտվե՞լ եք... Գիտեք, որ Ձեր դիմակը պատռվել է և բացահայտվել է Ձեր թրքամետ էությու՞նը... Գիտե՞ք որ Ռոբերտ Քոչարյանը անխուսափելիորեն ԿՐԵԼՈւ Է... Գիտեք, որ պատասխան եք տալու արդար դատարանի առջև՞...

Ծիծաղելի եք պարոնայք։ Ծիծաղաշարժ բաներով էլ զբաղվում եք, ու եթե 2018 թվականին դա աշխատեց, ապա հիմա՝ հաստատ չի աշխատելու։ Հայ ժողովուրդն այդքան հիմար չի, սխալվում եք։ ՈւՂՂԱԿԻ ՀԻՇԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎՐԱ ՔԱՐԵՐ ԷԼ ՆԵՏԵՔ, ՆԱ ԱՅԴ ՔԱՐԵՐՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԿԱՌՈւՑԻ։

Դուք նրան փորձեցիք դատել՝ իսկ նա դրանից ավելի ուժեղացավ ու ամրացավ... Դուք որոշեցիք նրա մասին սուտ առասպելներ հյուսել, որ ժողովուրդը նրան չսիրի՝ իսկ ժողովուրդը նրան ավելի սիրեց ու հավատաց... Դուք հիմա ջանում եք վարկաբեկել նրան բանսարկությամբ որ չհաղթի՝ ԻՍԿ ՆԱ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՀԱՂԹԻ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ ու կկառուցի Ձեր կողմից հիմնովին փլած մեր հայրենիքը...

ԿՐԵԼՈւ ԵՆՔ - ԴԱՏՎԵԼՈւ ԵՔ՝ բանսարկության, սուտ ինֆոմացիա տարածելու և հայ ժողովրդին՝ էշի տեղ դնելու համար»,- ամփոփում է հոգեբանը։