կարևոր
1750 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-28 15:11

Բանաձեվի նախագիծ Ֆրանսիայի խորհրդարանում՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով

Բանաձեվի նախագիծ Ֆրանսիայի խորհրդարանում՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին խորհրդարան բանաձեւի նախագիծ է ներկայացրել` կոչ անելով պաշտոնական Փարիզին Բաքվից պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին, հակառակ դեպքում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

«Ես բանաձևի միջնորդություն եմ ներկայացրել, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը:

Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին:

Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խորհրդարանականներին, որոնք համաձայնել են ստորագրել այն»: