կարևոր
1672 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-28 15:00

Ռուսաստանը արտաքսում է Բալթյան երկրների դիվանագետներին

Ռուսաստանը արտաքսում է Բալթյան երկրների դիվանագետներին

Առաջիկա մեկ շաբաթում Ռուսաստանը պետք է լքեն Լիտվայի դեսպանատան 2, Սլովակիայի դեսպանատան 3, Լատվիայի ու Էստոնիայի մեկական աշխատակիցներ:

Ավելի վաղ նշված երկրները մի շարք ռուսների «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել՝ այդկերպ համերաշխություն հայտնելով Չեխիային:

Հիշեցնենք, որ Մոսկվայի եւ Պրահայի հարաբերություններում դիվանագիտական լուրջ ճգնաժամ է առաջացել: Չեխիան Ռուսաստանին մեղադրել է 7 տարի առաջ Վրբետիցե ավանում գտնվող զինապահեստներում տեղի ունեցած պայթյունների հետ առնչություն ունենալու համար ու արտաքսել ռուս դիվանագետների: Մոսկվան էլ, ի պատասխան, արտաքսել է չեխ դիվանագետների: