կարևոր
2338 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-28 14:00

Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ կրկին ետ է մղվել ադրբեջանցիների առաջխաղացումը

Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ կրկին ետ է մղվել ադրբեջանցիների առաջխաղացումը

Այսօր արդբեջանցիները կրկին առաջ էին տվել իրենց դիրքերը Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Ռուս խաղաղապահների և պաշտպանության բանակի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի Զինված ուժերին ստիպել են ետ քաշվել նախնական դիրքեր: 

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ադրբեջանցիները Նոր Ղազանչիի տարածքում գտնվող իրենց դիրքը 370 մետր առաջ են տվել, վրան խփել։ Բանակցությունների ժամանակ նրանք հրաժարվել են հետ քաշվել` պատճառաբանելով, որ հրաման են կատարում։

Սակայն ապրիլի 27-ի առավոտյան բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել: