կարևոր
1840 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-28 12:58

Մոտ 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին՝ 100 մլն դոլար օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

Մոտ 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին՝ 100 մլն դոլար օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Ամերիկացի կոնգրեսականները նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսվում է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը:

Նամակում կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը նշել են. «Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողորդավարությունն առաջ տանելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և «Կովիդ-19»-ի դեմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու, ինչպես նաև Արցախում առկա հումանիտար աղետ կանխելու համար»:

Նամակում կոնգրեսակնները կոչ են անում 100 մլն դոլարի շրջանակում 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրին:

Բացի այդ, կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: